


Արմինֆո.Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին՝ երկրի Ազգային օրվա առթիվ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի աշխատակազմից, նախագահ Արմեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Չեխիայի միջև առկա համագործակցությունն ավելի կամրապնդվի, իսկ քաղաքական երկխոսության շարունակականությունը կնպաստի երկու երկրների միջև առկա միջպետական հարաբերությունների հետագա զարգացմանը:



