Արմինֆո. Արմեն Ղահրամանյանն ազատվել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 11-րդ կետերի. Արմեն ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից՚, - ասվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրում: