Արմինֆո.Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ անմեղության կանխավարկած չի խախտել և չի խախտում: Այդ մասին նա հայտարարել է այսօր լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով ԱԺ պատգամավորներից մեկին քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորության վերաբերյալ ԱԺ ամբիոնից իր հայտարարությանը վերաբերովող հարցին:
Խոսքը վերաբերում է հոկտեմբերի 24-ին խորհդրարանում Երրորդ հանրապետության ամենախոշոր կաշառքի գործի մոտալուտ բացահայտման և առաջիկայում այդ գործով ԱԺ պատգամավորի ձերբակալությանն առնչվող Փաշինյանի հայտարարությանը:
Պատասխանելով այն հարցին, թե իրեն ինչպես են հայտնի դարձել քննվող գործի մանրամասները, Փաշինյանը հայտարարել է, որ ԱԱԾ-ն իրեն հաշվետու կառույց է, և երբ օպերատիվ գործողություններ է իրականացնում, վարչապետին այդ մասին զեկուցվում է: