Արմինֆո. Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, հիմնականում, կայուն է: Հոկտեմբերի 27-ին «Եռաբլուր՚ պանթեոնում լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
«Տվյալ պահին իրավիճակը սահմանին կայուն է, հրադադարի ռեժիմը, հիմնականում, պահպանվում է թե Պաշտպանության բանակի շփման գծում, թե Հայաստանի հետ սահմանին, թե Նախիջևանի հետ սահմանին: Նախիջևանի հետ սահմանի ուղղությամբ արձանագրվել է ընդամենը 2 կրակոց՚, - եզրափակել է Տոնոյանը: