


Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցն են քննարկել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը եւ ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուդոլֆ Միխալկան:
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը, Մամեդյարովը հայտարարել է, որ «հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերի եւ ԵԱՀԿ համապատասխան փաստաթղթերի հիման վրա», հավելելով, թե «հակամարտության կարգավորման գործում հիմնական խոչընդոտը Հայաստանի զինված ուժերի ապօրինի ներկայությունն է օկուպացված տարածքներում՚:
Ռուդոլֆ Միխալկան, իր հերթին, նշել է, որ առաջին անգամ է այցելում տարածաշրջան, եւ շնորհակալություն է հայտնել տեղեկատվության համար:



