Արմինֆո.Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արքայական ընտանիքի հրավերով Բուքինգհեմյան պալատում մասնակցել է արքայազն Չարլզի ծննդյան 70-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Հավելենք, որ Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան եղած ժամանակ Արմեն Սարգսյանի և արքայազնի միջև հաստատվել են ջերմ հարաբերություններ: