Արմինֆո. Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ANCA) մեկնաբանել է Արցախի վերաբերյալ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունը:
ԱրմԻնֆո-ին տրամադրված ANCA հաղորդագրության համաձայն, Ամերիկայի հայ ազգային կոմիտեն այսուհետև էլ դեմ հանդես կգա մադրիդյան սկզբունքների ոճով ամեն մի «անխոհեմ փաստաթղթի՚, որը ռազմավարական և տարածքային զիջում կպահանջի Արցախից` նրա հնարավոր ապագա կարգավիճակի մասին Ադրբեջանի անորոշ, լղոզված խոստումների դիմաց: «Այս դիրքորոշմանը զուգընթաց մենք այսուհետև էլ պահանջելու ենք Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել ագրեսիայի համար, ինչպես նաև վերադառնալ ԱՄՆ կողմից ԼՂՀ համար կենսական անհրաժեշտություն ունեցող մարդասիրական և զարգացման ծրագրերի ֆինանսավորմանը՚, - ընդգծվում է հաղորդագրությունում:
Ամերիկայի հայ ազգային կոմիտեում, միևնույն ժամանակ, գտնում են, որ Քլինթոնի, Բուշի և Օբամայի վարչակազմերի օրոք նախանշված, սովորաբար, ավելի բարձր գերակայությունից թվացյալ նահանջում, երբ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում շեշտադրումը կատարվում էր տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության նվազմանը, Բոլթոնը, համենայն դեպս, հայտարարում է Իրանի մեկուսացման ճանապարհով հակամարտության կարգավորման ԱՄՆ գերակայության մասին: «Մենք կարող ենք ակնկալել, որ Արցախի հարցում ԱՄՆ դիվանագիտական ճնշումը, հնարավոր է, կանխատեսում էր Արցախի շուրջ տարածքների հանձնման վերաբերյալ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող դեսպան Ռիչարդ Միլսի կոչը՚, - ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը Երևանում հայտարարել է, որ Հայաստանի համար արտաքին ճնշումը մեղմելու ամենաճիշտ ճանապարհը ղարաբաղյան հակամարտութան կարգավորման ապահովումն է: Նա փաստել է, որ Հայաստանում ընդգծում են հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հակամարտության կարգավորմանը, ինչն ուրախալի է: Բոլթոնը նաև հայտարարել է ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողի կարգավիճակում, այնպես էլ այլ ուղիներով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն աջակցելու ԱՄն պատրաստակամության մասին, հավաստիացնելով, որ դա բխում է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ԱՄՆ շահերից: