Արմինֆո. ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները հերթական շրջայցն են կատարել Խորենացի փողոցի (Գումի հարևանությամբ) մսի վաճառքի կետերում:
Ինչպես տեղեկացրել է տեսչության մամուլի ծառայությունը, շրջայցի արդյունքում մսի վաճառքի մի քանի կետերի սառնարան-պահեստներում հայտնաբերվել է ձիու մսի խմբաքանակ, որոշ խանութներում չեն պահվել նաև սանիտարահիգենիկ նորմերին ներկայացվող պահանջները:
Աղբյուրը նշում է, որ այս պահին ՍԱՏՄ աշխատակիցները շարունակում են վերահսկողական գործողությունները, արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվեն: