Արմինֆո. Հայաստանի կողմից Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու հարցը բարձրացրել է ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը ՀՀ նախագահի և հայ խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ:
Այսպես, հոկտեմբերի 25-ին Երևանում անդրադառնալով Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու Հայաստանի իշխանությունների որոշմանը, Բոլթոնն ասել է. «Մենք, ԱՄՆ-ը, նաև մարդասիրական օգնություն ենք տրամադրում Սիրիային: Եվ դա չպետք է ազդի քաղաքական հարաբերությունների վրա, մի կողմից ռեժիմի, իսկ մյուս կողմից`ահաբեկիչների վրա: Իսկ Եվ լայնածավալ մարդասիրական առաքելությունն այնտեղ իրականացվում է», - ասել է նա:
Միևնույն ժամանակ, Բոլթոնը հայտարարել է, որ Հայաստանի նախագահը հավաստիացրել է, որ դա ընդամենը մարդասիրական առաքելություն է, և դա չի ունենա ռազմական ուղղվածություն: «Այս պահին ցանկացած երկրի կամ կողմի համար սխալ կլինի ռազմական ներգրավվածություն ունենալը, քանի որ արդեն կան մարտնչող 7-8 երկրներ: Եվ որևէ այլ պետության ռազմական ներգրավումը, կարծում եմ, սխալ է», - եզրափակել է Բոլթոնը:
Հիշեցնենք, որ խոսքը գնում է մոտ 100 ռազմական մասնագետներից` բժիշկներից, ինժեներներից բաղկացած խումբը Սիրիա ուղարկելու մասին: Ուղարկման ժամկետը կախված է տեղակայման և տեխնիկական օժանդակության իրավական բազայի պատրաստման ավարտի ժամկետից:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ շուտով Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ մարդասիրական ծրագիր կիրականացնեն Սիրիայում: Նա ավելացրել էր, որ դա կլինի լիակատար մարդասիրական ծրագիր, որը չի ներառում որևէ ռազմական բաղադրիչ: Հետագայում հայտնի դարձավ նաև հայկական ռազմական մասնագետների և ռազմական բժիշկների ուղարկման մասին:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ