Արմինֆո. 907-րդ ուղղման գործողության դադարեցման մասին որոշում դեռ չի ընդունվել: Այդ մասին հոկտեմբերի 25-ին Երևանում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը՝ մեկնաբանելով Դոնալրդ Թրամփի կողմից 907-րդ ուղղման հնարավոր չեղարկումը:
«Գործողության դադարեցման մասին որոշում դեռ կայացված չէ, և չեմ կարող կանխատեսել, թե ինչպիսին այն կլինի զենքի վաճառքն ավելացնելու մասով: Բայց իրավիճակն այնպիսին է, որ Հայաստանն իր սպառազինության մեծ մասը ձեռք է բերում Ռուսաստանից, Ադրբեջանը նույնպես իր զենքի ավելի քան 80 տոկոսը ձեռք է բերում ՌԴ-ից: Այս հանգամանքը, անշուշտ, չի նպաստում ղարաբաղյան հակամարտության կարգավորման>,- նշել է Բոլթոնը:
Միաժամանակ նա ընդգծել է, որ այդ փաստը լուրջ գործիք է կողմերի վրա ազդելու համար և չի հանգեցնում խաղաղության: Նրա խոսքով, իրենք ամերիկացիները հավատում են, որ մրցակցությունը շարժիչ ուժ է։ <Եվ մեր զինամթերքն ավելի լավն է, քան ռուսականը։ Կարծում եմ, որ մենք պետք է քննության առնենք այդ հարցը՝ մեր օրենքների շրջանակներում>,- ասել է Բոլթոնը:
907-րդ ուղղումն ընդունվել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1992-ին և արգելում է կառավարական մակարդակով ԱՄՆ կողմից օժանդակությունը Բաքվին՝ ղարաբաղյան հակամարտության պատճառով: Երկար տարիներ ադրբեջանական դիվանագիտությունը պայքարում է 907-րդ ուղղումը չեղարկելու համար: