


Արմինֆո.Երևանում հանդիպումների ընթացքում քննարկվել են ընթացիկ տարվա դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչպես նաև այն, որ որոշ բաներ կապված այդ հարցի հետ հետաձգվելու են, հոկտեմբերի 25-ին Երևանում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը՝ մեկնաբանելով Հայաստանում տեղի ունեցող գործընթացները:
<Խոսել ենք նաև հասարակական կարծիքի և հարցումների մասին, որոնք վկայում են, որ առաջիկա ընտրություններում վարչապետը կստանա լուրջ մանդատ։ Ես հարցրել եմ վարչապետի պաշտոնակատարին, թե որն է իր հաջողության գաղտնիքը, սակայն նա հրաժարվել է բացահայտել այն: Գուցե ընտրություններից հետո պատմի>,- նշել է Բոլթոնը:
Նրա խոսքով, եթե կանխատեսումներն արդարանան, ընտրություններից հետո վարչապետը լուրջ մանդատ կունենա մի շարք վճռական քայլեր իրականացնելու համար: Նրա խոսքով, այսօր Երևանում հանդիպումներ է ունեցել նաև քաղաքագետների, վերլուծաբանների հետ և եկել եզրակացության, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է:



