Արմինֆո. ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի հետ բանակցությունները անցան խիստ դրական մթնոլորտում: Այդ մասին «Ֆեյսբուքի՚ իր էջում գրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Կարծում եմ՝ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները նույնպես նոր մակարդակի բարձրացնելու իրական հնարավորություն կա: Եւ մենք պատրաստ ենք օգտվել այդ հնարավորությունից՚, - գրել է Փաշինյանը:
Հավելենք, որ Ջոն Բոլթոնը երեկ երեկոյան ժամանել է Հայաստան: Մինչև Հայաստան ժամանելը նա այցելել է Մոսկվա, իսկ հոկտեմբերի 24-ին` Բաքու: Երևանից ԱՄՆ նախագահի խորհրդականը կմեկնի Վրաստան: