Արմինֆո.Եղիշե Կիրակոսյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: Հոկտեմբերի 25-ին այդ մասին հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Եղիշե Կիրակոսյանին նշանակել վարչապետի խորհրդական՚, - ասվում է կառավարության ղեկավարի պաշտոնակատարի որոշման մեջ: