Արմինֆո. <Ելք> խորհրդարանական խմբակցությունը Նիկոլ Փաշինյանին առաջադրել է ՀՀ վարչապետի պաշտոնում : Այդ մասին հայտնել է <Ելք>-ից պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
<Մենք խորհրդակցել ենք իրավաբանների հետ և եկել եզրակացության, որ դա ճիշտ որոշում է>,- հայտարարել է նա:
Նշենք, որ վարչապետի պաշտոնում թեկնածու առաջադրելու առնչությամբ իրավաբանների կարծիքները տարբերվել են. մի մասը գտնում էր, որ կարելի է թեկնածու չառաջադրել, մյուս մասը հակված էր այն բանին, որ պետք է առաջադրել, բայց չընտրել:
Վարչապետի պաշտոնում թեկնածուներ առաջադրելու ժամկետը լրանում է այսօր՝ 18:00-ին: Վաղը պետք է տեղի ունենա արտահերթ նիստ, որիժամանակ կկայանա վարչապետի թեկնածուի առնչությամբ քվեարկություն:
Եթե խորհրդարանը երկու անգամ վարչապետ չընտրի, այն օրենքի ուժով կցրվի: