Արմինֆո. Հոկտեմբերի 27-28-ը «Սասնա Ծռեր՚ համահայկական կուսկացությունը Արցախում կանցկացնի սեմինար-քննարկում` «Արցախի դե յուրե միացումը Հայաստանի Հանրապետությանը. իրավաքաղաքական մեխանիզմներ» թեմայով:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կուսակցության մամուլի ծառայությունից, սեմինար-քննարկման զեկուցողներն են «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական շարժման նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը, «Սասնա Ծռեր՚ համահայկական կուսակցության քարտուղարության անդամ Գարեգին Չուգասզյանը, քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը, հրապարակախոս Կարեն Աղեկյանը:
Սեմինար- քննարկմանը կմասնակցեն նաև կուսակցությունների, հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, քաղաքագետներ: