Արմինֆո.Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) չորս եղբայրները երեկ ուշ երեկոյան բերման են ենթարկվել Հատուկ քննչական ծառայություն` որպես վկա:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը, Մովսիսյանները նույն օրը հարցաքննվել և բաց են թողնվել, քննության շրջանակում նրանց կարգավիճակը չի փոխվել: Ընդ որում, Օհանջանյանը հրաժարվել է հաղորդել, թե որ գործի շրջանակում են հարցաքննվել Մովսիսյանները: «Անհրաժեշտության դեպքում ՀՔԾ-ն հանդես կգա այդ գործի վերաբերյալ հայտարարությամբ՚, - նշել է նա: