Արմինֆո. ՀՀ ԱԺ արտահերթ նիստում 56 <կողմ> և 3 <դեմ> ձայնով առաջին ընթերցմամբ մերժվել է ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Մինչդեռ այդ փաստաթուղթը՝ որպես սահմանադրական օրենք, պետք է ընդունվեր պատգամավորների ձայների 3/5-ով: Իրավիճակը չի փրկել նույնիսկ այն փաստը, որ <Ելք> խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը քեարկությունից անմիջապես առաջ 20 րոպե ընդմիջում խնդրեց, որպեսզի բացակայող պատգամավորները կարողանան հասցնել մասնակցել քվեարկությանը: