Արմինֆո. Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ոչ մի ձայն չի կորել և չի կեղծվել, և դա ամենակարևորն է: Այս մասին այսօր իր առցանց ուղերձումհայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծել է, որ այս ընտրությունների ընթացքում տեղի ունեցավ երկու աննախադեպ իրադարձություն`Կապանում իր կողմից աջակցվող թեկնածուի պարտությունը և Էջմիածնում առաջին կին քաղաքապետի ընտրությունը: «Ես ավելի մանրամասն կանգ կառնեմ Կապանի ընտրությունների վրա, սա աննախադեպ երևույթ է, երբ վարչապետի կողմից աջակցվող թեկնածուն պարտվում է: Հենց սրա համար է, որ մենք պայքարեցինք, որպեսզի ժողովրդի կամքը լինի վճռորոշ: Չնայած ես վստահ եմ, որ Կապանի մեր թեկնածուն դեռ կասի իր խոսքը Հայաստանի քաղաքական դաշտում», - վստահեցրել է Փաշինյանը:
Բայց ամենակարևորը, նա ընդգծել է, որ իշխանությունները նույնիսկ կես քայլ չեն ձեռնարկել, որպեսզի ճնշում գործադրվի ըբտրողի վրա: «Հենց այս նպատակով ենք մենք արել հեղափոխություն: Հնարավոր է, որ ինչ-որ խախտումներ եղել են, դրանցով մենք կզբաղվենք, և կփորձենք ընտրական համակարգը հասցնել կատարյալի», - վստահեցրել է Փաշինյանը:
Այնուամենայնիվ, նա չի կիսում այն կարծիքը, որ իշխանության թեկնածուի պարտությունը
Կապանի ընտրություններում վկայում է հետհեղափական էյֆորիայի անկման մասին: «Ընդհակառակը, սա խոսվում է հետհեղափոխական էյֆորիայի մեծացման մասին, քանի որ մեր նպատակը հենց ժողովրդի կամքի հաղթանակն է, իսկ դա տեղի ունեցավ Կապանում անցկացվող ընտրություններում: Եվ եթե վաղը ժողովուրդը ազնիվ և արդար ընտրությունների հիման վրա որոշի, որ մենք պետք է գնանք, ուրեմն մենք կգնանք»:
Միևնույն ժամանակ, Փաշինյանը համաձայն չէ նաև այն կարծիքին, որ Կապանում իր թեկնածուի պարտությունը կապված է Հունան Պողոսյանի նշանակման նկատմամբ սյունիքցիների բացասական արձագանքի հետ: