Արմինֆո.«Հայաստանի և անձամբ իմ ու մեր միջազգային գործընկերների, հատկապես, Ռուսաստանի նախագահ Վլադինմիր Պուտինի միջև ձևավորվել են անկեղծ և վստահական հարաբերություններ՚, - լրագրողների հետ զրույցում ընդգծել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի այն հայտարարությանը, որ Ռուսաստանը խանդով է վերաբերվում այլ երկրների հետ Հայաստանի շփումներին:
Միջազգային գործընկերների, Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում մութ անկյուններ չկան՚, - հավաստիացրել է Փաշինյանը: Անդրադառնալով Ռուսաստանի ղեկավար Վլալդիմիր Պուտինի հետ հարաբերություններին` նա նշել է, որ իրենք միմյանց վստահում են և ըմբռնումով են մոտենում մեկը մյուսի դիրքորոշմանը: Դա չի նշանակում, թե մենք բոլոր հարցերում համաձայն ենք կամ ամեն ինչի նկատմամբ ունենք նույն դիրքորոշոըմը, պարզապես, միմյանց վստահում ենք և հարգում մեկս մյյյուսի դիրքորոշումը՚, - ամփոփել է Փաշինյանը: