Արմինֆո. Կառավարող ուժի ներկայացուցիչները հաղթել են ՏԻՄ ընտրություններում: Հոկտեմբերի 21-ին ընտրություններ են անցկացվել հանրապետության 49 համայնքներում: Հրազդանի քաղաքապետ է ընտրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի զինակից Սասուն Միքայելյանի որդին` Սեւակ Միքայելյանը: Նա ստացել է 10 881 ձայն: Մինչդեռ նրա ընդդիմախոս, անկուսակցական Լեւոն Ստեփանյանն ստացել է 4 819 ձայն:
Վարչապետի մեկ այլ կողմնակից` Դիանա Գասպարյանը, դարձել է Էջմիածնի քաղաքապետ` ստանալով 4 519 ձայն: Նշենք, որ սա առաջին կին քաղաքապետն է երրորդ հանրապետության ողջ պատմության ընթացքում:
Արմավիրում նույնպես հաղթել է իշխանության ներկայացուցիչ Դավիթ Խուդոյանը, որը հավաքել է 6693 ձայն: Իսկ ահա Կապանում վարչապետի աջակցությունը վայելող թեկնածուն` Նարեկ Բաբայանը, հավաքելով 8499 ձայն, պարտվել է 10,507 ձայն ստացած անկուսակցական Գեւորգ Պարսյանին: Շատ փորձագետներ կարծում են, որ դա կապանցիների պատասխանն է նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակմանը Սյունիքի մարզպետի պաշտոնում:
Միեւնույն ժամանակ, որոշ մարզերում գյուղխորհուրդների ավագանու ընտրություններում հաղթել են նախկին իշխանությունների ներկայացուցիչները: ՀՀ գլխավոր դատախազությունը նյութեր է նախապատրաստել է ընտրությունների ընթացքում օրենսդրության խախտման 16 դեպքի առչությամբ: