Arminfo.info





 Ուրբաթ, 19 Հոկտեմբերի 2018 18:35
Անի Մշեցյան

«Երևան օպերա 85ե համերգաշարի շրջանակում տեղի կունենա ԳԻՇԵՐԸ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ նախագիծը

«Երևան օպերա 85ե համերգաշարի շրջանակում տեղի կունենա ԳԻՇԵՐԸ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ նախագիծը

Արմինֆո. «Երևան օպերա 85ե համերգաշարի շրջանակում հոկտեմբերի 20-ին՝ ժամը 19։00-ին, Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հատուկ հանդիսությունների սրահում տեղի կունենա ԳԻՇԵՐԸ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ խորագրով նախագիծը։

 

Թատրոնի հատուկ հանդիսությունների սրահում ելույթ կունենան օպերային թատրոնի մեներգիչներ Հովհաննես Անդրեասյանը, Աննա Այվազյանը, Լուսինե Մակարյանը: Համերգային երեկոյի կոնցերտմայստերն է Ելենա Վարդազարյանը: Ծրագրում կներկայացվեն օպերային արիաներ: Համերգային երեկոյից հետո նախատեսված է գիշերային շրջայց Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում։

Ճանաչողական ուշագրավ ծրագիրը նախատեսված է բացառապես այս նախագծի մասնակից հանդիսականների համար։ Բացառիկ հնարավորություն վայելելու բարձրարժեք կատարումները Հայաստանի օպերային թատրոնում, ինչպես նաև մինչև գիշեր մասնակից դառնալու ինքնատիպ նախագծի։

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի խոսքը հոբելյանական համերգաշարի առթիվ. «Այս համերգաշարը հրաշալի ճանապարհորդություն է երաժշտական գլուխգործոցների աշխարհում: Երևանի օպերային թատրոնը հայկական երաժշտաթատերական արվեստների սիրտն է: Լինելով միակը աշխարհում իր տեսակի մեջ, օպերային թատրոնը ոչ միայն որպես ճարտարապետական արվեստի գլուխգործոց, այլ նաև դինամիկ, շնչող ու զարգացող հոգևոր օջախ է մեզ ներկայանում՝ ուղեկցելով մեզ երաժշտական արվեստի բարձունքներըե:

 

«Երևան օպերա 85ե հոբելյանական համերգաշարը նվիրված է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 85 ամյակին: Մինչև տարեվերջ Թատրոնում նախատեսված են մի շարք հոբելյանական միջոցառումներ, որոնց շարքում կարևոր տեղ է հատկացված «Երևան Օպերա 85ե համերգաշարին:  Թատրոնի տաղանդաշատ արտիստների մասնակցությամբ ներկայացվում են տարատեսակ համերգային ծրագրեր, որոնց շնորհիվ նշանավորվում է 85-ամյա հոբելյանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի