Արմինֆո. Կամո Արեյանն ազատվել է Երևանի առաջին փոխքաղաքապետի պաշտոնից: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են Երևանի քաղաքապետարանում:
Արեյանը Երևանի առաջին փոխքաղաքապետի պաշտոնում աշխատել է 2003 թվականից: Սակայն, Հայաստանի նոր իշխանությունները, ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն, մտադիր չեն բաժանվել Արեյանից. նրա <փորձը> կարող է օգտագործվել Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնում:
Բացառված չէ, որ Երևանի առաջին փոխքաղաքապետի պաշտոնը կին զբաղեցնի՝ <Իմ քայլը> դաշինքի ներկայացուցիչներից մեկը: Արդեն շրջանառվում է մի քանի անուն: