Արմինֆո. Չնայած սննդի մատչելիությանը, Հայաստանում մինչև հինգ տարեկան երեխաների 9.6%-ը բավարար կերպով չի սնվում: Հոկտեմբերի 19-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում, որը նվիրված էր Պարենի համաշխարհային օրվան, որն աշխարհում նշվում է հոկտեմբերի 16-ին, հայտարարել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) հայաստանյան ներկայացուցիչ Ռայմոնդ Յեյլը:
Նրա խոսքերով, անհրաժեշտ է այդ ուղղությամբ պետական քաղաքականություն մշակել: Նա խոստովանել է, որ Հայաստանում տարեցտարի կրճատվում է անբավարար սնունդ ստացող երեխաների թիվը, բայց, այնուամենայնիվ, խնդիրը պետք է լուծվի: Նա կարևորել է դպրոցական սննդի ծրագիրը շարունակելու և ընդլայնելու հնարավորությունը, որը ֆինանսավորվում է ՌԴ-ի կողմից, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ: Ըստ նրա, պետական քաղաքականության կարևոր բաղադրիչը պետք է լինի գյուղատնտեսության բնագավառում կորուստները նվազեցնելը, ինչպես նաև փոքր ֆերմերային տնտեսություններին օժանդակելը, ինչը կհանգեցնի գյուղական բնակավայրերում աղքատության կրկնակի կրճատմանը և երկու անգամ կավելացնի գյուղատնտեսական արտադրությունը: Առանձնահատուկ տեղ պետք է հատկացվի կանանց ներգրավմանը գյուղատնտեսությունում, որոնք կազմում են ընդհանուր գյուղական բնակչության 43% -ը: Այս պարագայում, հավելել է FAO-ի ներկայացուցիչըէ, Հայաստանի աղքատ բնակչության թիվը կկրճատվի 22-30%-ով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին աշխարհը նշում է ՄԱԿ-ի կողմից 1945 թվականին ստեղծված Պարենի համաշխարհային օրը: Համաձայն ՄԱԿ-ի նպատակների, նախատեսվում է մինչև 2030 թվականը դուրս գալ զրոյական մակարդակ: Սակայն, 2015 թվականից նկատվում է սովի աճի միտում, որն անդրադառնում է մոլորակի յուրաքանչյուր իններորդ բնակչի կամ 821 միլիոն մարդու վրա: