Արմինֆո. Համաշխարհային հայկական կոնգրեսի և ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի հրավերով Եվրասիական գործընկերության 3-րդ միջազգային համաժողովին կմասնակցեն ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը և ԱՄՆ նախագահի կիբերանվտանգության գծով խորհրդական Ռուդոլֆո Ջուլիանին:
Հոկտեմբերի 22-24-ը Երևանում կայանալիք Եվրասիական գործընկերության 3-րդ միջազգային համաժողովին մասնակցելու են մի շարք եվրասիական, եվրոպական և ամերիկյան երկրների պատվիրակություններ` Հայաստանի ներդրումային մթնոլորտին ծանոթանալու նպատակով: Համաժողովի ընթացքում կկայանա գիտական նստաշրջան` հայկական սփյուռքի հայտնի ներկայացուցիչների մասնակցությամբ: