Արմինֆո. Հայաստանում Beeline-ը միացել է Էթիկայի համաշխարհային օրվան, որն աշխարհում նշվում է հոկտեմբերի 17-ին։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, Էթիկայի միջազգային օրվա շրջանակում, որն աշխարհում նշվում է 2014 թվականից, տարբեր երկրներում ընկերությունները հատուկ միջոցառումներ են կազմակերպում, որպեսզի ևս մեկ անգամ ընդգծեն էթիկայի նշանակությունը բիզնեսի համար և վերահաստատեն իրենց հավատարմությունն ազնվության բարձրագույն ստանդարտներին։
Միջոցառման շրջանակում Հայաստանում Beeline-ի կոմպլայենսի աշխատակիցները վարչական գրասենյակում հատուկ հատվածներ էին հատկացրել, որտեղ աշխատակիցները գրառումներ էին կատարում, նշելով, թե ինչ է իրենց համար էթիկան։ Այնուհետև կազմակերպվել է թեմային առընչվող ֆիլմի դիտում և քննարկում։
«Ամբողջ աշխարհում կոմպլայենսի գործառույթն ընկերություններում շատ կարևոր դեր է խաղում, քանի որ բիզնեսում էթիկայի բարձր ստանդարտների պահպանումը պարզապես անհրաժեշտություն է գործընկերների և հասարակության հետ առնչվելիս։ Լինելով միջազգային խոշոր ընկերություն ՎԵՈՆ խումբը նույնպես հետևում է այդ միտումներին և իր կազմում գործող ընկերություններում ձգտում է ապահովել բացարձակ թափանցիկություն և ազնվություն», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Հայաստանում Beeline-ի կառուցվածքում կոմպլյենսի գործառույթը ներդրվել է 2016 թ-ին և աշխատում է ընկերության բոլոր գործընթացների կատարյալ թափանցիկության և էթիկայի բարձր ստանդարտների պահպանման ուղղությամբ։ Բիզնես էթիկայի պահպանումն ապահովում է ռիսկերի նվազեցում, կեղծիքների բացառում, ընկերության նպատակների և արժեքների իրականացում։
օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: