Արմինֆո.Ղարաբաղյան հակամարտութան վերաբերյալ ԱՄՆ դեսպանի հայտարարությունը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը չի փոխում: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
Ղարաբաղյան խնդրի կարագավորման շուրջ, ինչպես ընդգծել է ԱԳՆ ղեկավարը, Հայաստանն աշխատում և բանակցում է իր դիրքորոշման շրջանակներում: Միաժամանակ Զոհրաբ Մնացականյանը դժվարացել է պատասխանել հարցին, թե արդյոք ամերիկացի դիվանագետի հայտարարությունն անակնկալ էր ՀՀ ԱԳՆ ղեկավարի համար և արդյոք հնարավոր է համարում, որ երբևէ բանակցությունների սեղանին հայտնվի <տարածքներ՝ խաղաղության դիմաց> բանաձևը:
Այնուամենայնիվ, ինչպես նշել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, բանակցային գործընթացը սառեցված չէ. վերջին հինգ ամսվա ընթացքում տեղի է ունեցել ԱԳՆ ղեկավարների երկու հանդիպում, վարչապետը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ:
Հիշեցնենք, որ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը EVN-ի հետ հարցազրույցում ուշագրավ հայտարարություն է արել: Մասնավորապես, խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներին մասին, նա շեշտադրում է կատարել «օկուպացված տարածքները՚ վերադարձնելու անհրաժեշտությանը: «Հակամարտության կարգավորումն անհնար է առանց օկուպացված տարածքների որոշակի մասը վերադարձնելու: Օկուպացված տարածքները վերադարձնելու հարցը մադրիդյան սկզբունքների հիմնարար կետերից մեկն է՚, ասել է դիվանագետը: Նա տարակուսանք է հայտնել այն փաստի առնչությամբ, որ Հայաստանում այդ թեմայի շուրջ, գործնականում, հանրային քննարկում չկա: «Երբ ես նոր էի ժամանել Հայաստան, ապա հայտնաբերեցի, որ հայերի մեծ մասը կտրականապես դեմ է օկուպացված տարածքների վերադարձին: Ինձ թվում է, որ մենք հետ քայլ ենք կատարում: Իմ կառավարությունը տարիներ շարունակ կարծել է, որ այդ տարածքներն ի սկզբանե վերցվել են հետագայում «հող` խաղաղության դիմաց՚ բանաձևի շրջանակում օգտագործելու նպատակով: Ես շատ զարմացա, երբ հայտնաբերեցի, որ այդ բանաձևը Հայաստանում հանրային աջակցություն չի գտնում՚, - հայտարարել է դիվանագետը:
Հոկտեմբերի 17-ին ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը` ի պատասխան «գրավյալ տարածքները վերադարձնելու՚ անհրաժեշտության վերաբերյալ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունը մեկնաբանելու ԱրմԻնֆո-ի թղթակցի խնդրանքին, հայտարարել էր, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորնան առնչությամբ Հայաստանի դիրքորոշումը հստակորեն ամրագրված է կառավարության ծրագրում: «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորնան առնչությամբ Հայաստանի դիրքորոշումը և մոտեցումները բազմիցս ընդգծվել է, որը նաև հստակորեն ամրագրված է կառավարության ծրագրում։ Դրանց անդրադարձել է նաև ԱԳ նախարարը ԱլԳ նախարարական հանդիպմանը ունեցած ելույթում՚, - ընդգծել է Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ Լյուքսեմբուրդգում իր ելույթում արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը կարևոր առաջնահերթություն է համարել «շարունակել ուշադրության կենտրոնում պահել խաղաղության համար նպաստավոր մթնոլորտի ձևավորումը և խթանումը, որը ներառում է բազմաթիվ բաղադրիչներ՝ վստահության ամրապնդման միջոցառումները, ներառյալ դրանց վերաբերյալ նախորդ համաձայնությունների իրականացումը, իրավիճակի սրման դեմ ռիսկերի նվազեցման միջոցները՚: Վարչապետի պշատոնակատար Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ զրույցում մենկաբանելով «գրավյալ տարածքները վերադարձնելու՚ անհրաժեշտության վերաբերյալ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունը, ասել էր, որ Ղարաբաղի վերաբերյալ Ռիչարդ Միլսի հայտարարությունը հեռացող դեսպանի հայտարարություն է: «Մենք բազմիցս արտահայտել ենք մեր դիրքրոոշումը ղարաբաղյնա հիմնախնդրի կարգավորման նկատմամբ, և չեմ կարծում, որ այն փոխվել է՚, - հավաստիացրել է Փաշինյանը: