Արմինֆո. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հետ կանչելու հարցը հարկավոր է դիտարկել ավելի լայն համատեքստում, հաշվի առնելով համանման խնդիրների կրկնության հավանականությունն ապագայում, հոկտեմբերի 18-ին լրագրողներին հայտարարել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Նրա ասելով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման հարցի շուրջ խորհրդատվությունները շարունակվում են:
Պատասխանելով այն հարցին, թե դիվանագիտականն տեսանկյունից որքանով ճիշտ էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ քրեական գործ հարուցելը, Մնացականյանը հայտարարել է, որ Խաչատուրովին առնչվող հարցը զուտ ներքաղաքական է: «Հայաստանն իր կողմից ամեն ինչ արել է, որպեսզի ներքաղաքական գործընթացը ՀԱՊԿ վրա ազդեցություն չգործի, և կազմակերպության հեղինակությունը մեզ համար նույնքան կարևոր է , որքան մյուս անդամ երկրների համար՚, - նշել է նա:
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են ՀՀ սահմանադրական կարգը: