Արմինֆո. Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Նախագահն իր խորին ցավակցություններն է հայտնել զոհվածների հարազատներին և մերձավորներին, իսկ վիրավորներին` մաղթել շուտափույթ ապաքինում։
Նշենք, որ հոկտեմբերի 17-ին Կերչի պոլիտեխնիկական քոլեջի ուսանողը կրակ է բացել և պայթյուն իրականացրել ուսումնական հաստատությունում: Զոհվել է 20 մարդ, շուրջ 50-ը՝ հոսպիտալացվել է: