Հինգշաբթի, 18 Հոկտեմբերի 2018 10:04
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանը և Արցախը քննարկում են մի շարք ոլորտներում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայաստանը և Արցախը քննարկում են մի շարք ոլորտներում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր

Արմինֆո.Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությանը:

 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մի շարք ոլորտներում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Մհեր Գրիգորյանը Արցախի պատվիրակությանը ներկայացրել է իր համակարգման շրջանակներում գտնվող՝ սոցիալական և ֆինանսական ոլորտների բարեփոխումները և դրանց իրականացման ուղղությամբ տարվող քայլերը:

 

Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարևորել է հայկական երկու պետությունների միջև փորձի փոխանակումն ու նշել, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումները լավ օրինակ են ծառայում Արցախի համար:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի