Արմինֆո. Հեղափոխությունից հետո առաջին անգամ ընտրություններ տեղի կունենան Արմավիրում: Եվ սա շատ կարևոր իրադարձություն է ողջ քաղաքի համար: Այս մասին Արմավիրի քաղաքապետարանի նախընտրական քարոզչության ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ նախընտրական քարոզչության ժամանակ, սովորաբար հարցնում են, թե ով է հաղթելու առաջիկա ընտրություններում: «Հեղափոխությունից հետո բոլոր ընտրություններում հաղթելու են միայն Հայաստանի քաղաքացիները, քանի որ այսուհետ ոչ մի ձայն չի կեղծվի, ոչ ոք չի համարձակվի գողանալ ձեր ձայնը կամ ձեր իշխանությունը: Ես միշտ ասել եմ, որ Հայաստանում իշխանությունը ոչ իմն է, ոչ էլ իմ քաղաքական թիմն է: Սա ժողովրդի իշխանությունն է, սա է մեր հեղափոխության հիմնական նպատակը», - ասել է Ն. Փաշինյանը:
Նա նշել է, որ «Իմ Քայլը» դաշինքի թեկնածուն Դավիթ Խուդաթյանն է: Ն.Փաշինյանը նշել է, որ նա այդ պաշտոնի լավ թեկնածու է: «Նա լավ թեկնածու է, քանի որ չունի կլան, թայֆայի ներկայացուցիչ չէ, որևէ պարտավորություն չունի որևէ մեկի հանդեպ, և միայն դուք կարող եք նրա առջև դնել պատասխանատվություն: Սա վերաբերում է մեզ բոլորիս, սա վերաբերում է մեր կառավարությանը և անձամբ ինձ»: Մեր թեկնածուն ձեզնից մեկն է», - շեշտել է Փաշինյանը:
Գործող Վարչապետը նշել է, որ տեղի ունեցած հեղափոխությունը բացառիկ էր, քանի որ Հայաստանի քաղաքացիները փոփոխություններ կատարեցին երկրում: «Սովորաբար հեղափոխությունն իրականացնում են մարդկանց խմբերը, իսկ իշխանության եկած մարդը պարտավորություններ է ունենում այդ մարդկանց հանդեպ, բայց մեր երկրում հեղափոխությունն իրականացվել է ժողովրդի կողմից, և մեր քաղաքական թիմը պարտավորություններ չունի մաֆիոզ խմբերի հանդեպ, այլ միայն երկրի ժողովրդի: Հետևաբար, մեր հեղափոխությունը չի կարող իրեն չարդարացնել: Մեր հիմնական խնդիրն այն է, որպեսզի երկրում վերականգնվի ժողովրդի իշխանությունը, և այն վերականգնվել է», - շեշտել է Ն. Փաշինյանը:
Նա նշել է, որ նախկինում Հայաստանում մարդկանց ձայները չեն պատկանում նրանց: Այժմ էլ ընտրությունների ընթացքում շատ թեկնածուներ դիմում են տարբեր հեղինակությունների`ձայներ հավաքելու համար: «Բայց մեր թիմը հայտարարել է, որ ոչ ոք իրավունք չունի գողանալ մեր քաղաքացիների ձայնը: Եվ յուրաքանչյուր ոք կարող է իր ձայնով կայացնել որոշում: Եվ սա է ամենակարևորը: Ես կոչ եմ անում հոկտեմբերի 21-ին գնալ ընտրատեղամասեր և քվեարկել Դավիթ Հուդաթյանի օգտին, քանի որ այս ընտրություններում դուք ընտրում եք ոչ միայն քաղաքապետին, այլ շարունակում եք հեղափոխությունը: Այն հեղափոխությունը, որը մենք կատարեցինք հրապարակում, և այժմ այն պետք է տեղափոխվի ընտրատարածքներ: Ես երաշխավորում եմ, որ մեր թեկնածուն չի թալանի ձեզ, չի ծառայի կլաննների, այլ կծառայի ժողովրդին: Եթե ձեզ դուր չի գալիս այս թեկանծում, դուք կարող եք ընտրել մեկ ուրիշին: Վստահ եղեք մի բանում, երբեմն մենք էլ կարող ենք սխալվել, այդ սխալները անխուսափելի են, բայց մենք չենք խաբի ձեզ, մենք չենք թալանի ձեզ: Եվ դուք եք որոշում թե որքան պետք է ծառայենք ձեզ: Հենց որ որոշեք, մենք կլքենք մեր պաշտոնները: Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցեն երկրի անկախ քաղաքացիները: Դուխով», - եզրափակել է վարչապետը: