Arminfo.info



 Չորեքշաբթի, 17 Հոկտեմբերի 2018 13:14
Մարիաննա Մկրտչյան

Չինաստանի դեսպան. Պեկինի աջակցությունը Հայաստանին իրականացվում է անշահախնդիր, առանց նախապայմանների

Չինաստանի դեսպան. Պեկինի աջակցությունը Հայաստանին իրականացվում է անշահախնդիր, առանց նախապայմանների

Արմինֆո. Շահումյանի անվան հրապարակում այսօր հանդիսավորապես հայտարարվել է Չինաստանի կողմից Հայաստանին նվիրաբերված շտապօգնության մեքենաների ողջ պարկի վերազինման ծրագրի մեկնարկը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ.Թիան Էրլունը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Ողջունելով ներկաներին` դեսպանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի միջազգային համագործակցության զարգացման հիմնադրամին, Հայաստանի առողջապահության նախարարությանը, ինչպես նաև չինական կողմից ծրագրի իրականացման բոլոր պատասխանատուներին: «Այս առիթով հղում եմ իմ ջերմագին շնորհավորանքները: Առողջապահության ոլորտում համագործակցությունը հայ-չինական համագործակցության կարևոր մասն է և չինական կողմը կարևորում է Հայաստանի առողջապահության զարգացումը: 2011 թվականից Հայաստանին նվիրաբերված շտապօգնության 88 մեքենաները կարևոր դերակատարություն ունեցան առողջապահության զարգացման և շտապ բուժօգնության ծառայությունը բարելավելու գործում: Այս ծրագրով այժմ նոր սերնդի շտապ բուժօգնության 200 մեքենա ենք նվիրաբերում: Այն խոշորագույններից մեկն է Չինաստանի միջազգային բարեգործական նմանօրինակ ծրագրերի մեջ»,- նշել է Ն.Գ.Թիան Էրլունը:

 

Դեսպանը նաև տեղեկացրել է, որ շտապ բուժօգնության մեքենաներում առկա նոր սարքերը գործարկելու համար, չինական կողմի նախաձեռնությամբ, արտադրող ընկերությունը մասնագետներ է ուղարկել: Արդյունքում, շուրջ 350 բժիշկ, բուժքույր և վարորդ  անցել է մասնագիտական վերապատրաստում: Դեսպանը համոզմունք է հայտնել, որ հայ մասնագետներն առավելագույն ջանքեր կգործադրեն բնակչության շտապ բուժօգնության կազմակերպման, մարզերում շտապ բուժօգնության հասանելիության ապահովման և կանչերի առավել մեծ քանակի սպասարկման գործընթացում այս մեքենաների արդյունավետ օգտագործման համար:

«Չնայած այն հանգամանքին, որ մեր երկու երկրները հեռու են գտնվում իրարից, մեր ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի: Չինաստանի աջակցությունը Հայաստանին իրականացվում է անշահախնդիր, առանց նախապայմանների: Համոզված եմ, որ Չինաստանն ու Հայաստանը կշարունակեն համագործակցությունը տարբեր ոլորտներում և հայ-չինական կապերը կլինեն շարունակական ու ամուր»,- ասել է դեսպանը:

 

«Չինական կողմի աջակցության շնորհիվ այսօր հնարավոր է դարձել թարմացնել և համալրել հանրապետության շտապ օգնության ողջ ավտոպարկը։ Նվիրաբերված մեքենաները հագեցած են ժամանակակից սարքերով և օժանդակ պարագաներով, ինչն էլ ավելի կհեշտացնի բուժանձնակազմի աշխատանքը` միաժամանակ այն դարձնելով ավելի որակյալ և արդյունավետ։ Մեքենաների հագեցվածությունը թույլ կտա անգամ ծանր հիվանդներին տեղում ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն` նվազեցնելով մահացության դեպքերը», -  հավելել է Արսեն Թորոսյանը, շեշտելով, որ չինական կողմի հետ այս գործակցությունը ոչ թե պարզապես առողջապահական ոլորտին է առնչվում, այլ խոսում է երկկողմ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակի մասին: Առողջապահության նախարարության հաղորդման համաձայն, այս տարվա օգոստոսին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարության միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում Չինաստանի կառավարությունը մեր երկրին անհատույց տրամադրել է շտապ օգնության 200 մեքենա, այդ թվում` 65 ռեանիմոբիլ, 135 գծային շտապ օգնության մեքենա։ Կառավարության որոշմամբ` շտապ օգնության մեքենաները բաշխվել են ողջ հանրապետությունով մեկ։ 49 մեքենա տրամադրվել է Երևանի «Շտապօգնություն» ընկերությանը, 10 մեքենա` Երևանի մի շարք բժշկական կենտրոններին, ևս 131 մեքենա` մարզային բժշկական կենտրոներին։ Ստանալով բոլորովին նոր և պրոֆեսիոնալ հագեցվածությամբ շտապ օգնության մեքենաներ` մարզերում գրեթե ամբողջությամբ կլուծվեն շտապ բուժօգնության հետ կապված խնդիրները: Եվս 10 մեքենա կցվում է առողջապահության նախարարությանը` հետագա կարիքների դեպքում լրացուցիչ վերաբաշխում կատարելու նպատակով: Չինական կողմի նվիրատվության ընդհանուր արժեքը շուրջ 13 մլն դոլար է:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ ԱզնավուրինԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
ԱՄՆ օրենսդիրների երկկուսակցական, երկպալատ կոալիցիան ԱՄՆ ղեկավարությանը կոչ է անում ապահովել արդարություն Արցախի և Հայոց ցեղասպանության հարցերումԱՄՆ օրենսդիրների երկկուսակցական, երկպալատ կոալիցիան ԱՄՆ ղեկավարությանը կոչ է անում ապահովել արդարություն Արցախի և Հայոց ցեղասպանության հարցերում
Վազգեն Մանուկյան. Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից վերջին կետն է դնում «i»-ի վրաՎազգեն Մանուկյան. Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից վերջին կետն է դնում «i»-ի վրա
ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ. Ադրբեջանի հարցով զեկուցողԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ. Ադրբեջանի հարցով զեկուցող
Զախարովան ադրբեջանցի լրագրողին հիշեցրել է նախորդ դարի 80-ականների վերջին Ադրբեջանից հեռացած հայերի մասինԶախարովան ադրբեջանցի լրագրողին հիշեցրել է նախորդ դարի 80-ականների վերջին Ադրբեջանից հեռացած հայերի մասին
Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին հաղորդման առթիվՔննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին հաղորդման առթիվ
Զինթղթակից Կոտյոնոկ. մենք հեռանում ենք Արցախից, որն այլևս չկաԶինթղթակից Կոտյոնոկ. մենք հեռանում ենք Արցախից, որն այլևս չկա
Զախարովա. ԱՄՆ-ը և ԵՄ-ը Հայաստանին, ընդամենը, գործիքի դեր են վերապահում՝ նոր մեծ հրդեհ հրահրելու համարԶախարովա. ԱՄՆ-ը և ԵՄ-ը Հայաստանին, ընդամենը, գործիքի դեր են վերապահում՝ նոր մեծ հրդեհ հրահրելու համար
"Անմահ գունդը" կրկին կանցնի Երևանի փողոցներով
Դավիթ Գյուրջինյանը հաստատվել է Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնումԴավիթ Գյուրջինյանը հաստատվել է Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում
Հայաստանում կվերանայեն այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում բանակ չեն տանումՀայաստանում կվերանայեն այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում բանակ չեն տանում
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերըTeam-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
ՀԺՄ-ը և լրագրողական մի շարք կազմակերպություններ դատապարտել են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պահվածքը ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբՀԺՄ-ը և լրագրողական մի շարք կազմակերպություններ դատապարտել են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պահվածքը ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբ
Սահմանվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքՍահմանվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
ԱԺ պատգամավոր. Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալն ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը մեր տարածաշրջանումԱԺ պատգամավոր. Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալն ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը մեր տարածաշրջանում
ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է օկուպացված Արցախից Ռուսաստանի խաղաղապահների դուրս բերումըԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է օկուպացված Արցախից Ռուսաստանի խաղաղապահների դուրս բերումը
Հայաստանում քննարկել են ֆրանսերենի զարգացմանն ուղղված նախաձեռնություններըՀայաստանում քննարկել են ֆրանսերենի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները
Երևանում կայացել են հայ-ֆրանսիական քաղաքական խորհրդակցություններԵրևանում կայացել են հայ-ֆրանսիական քաղաքական խորհրդակցություններ
«Մայր Հայաստան»  շարժումը խստորեն դատապարտում է Սամվել Վարդանյանի դեմ իշխանության արարքը«Մայր Հայաստան»  շարժումը խստորեն դատապարտում է Սամվել Վարդանյանի դեմ իշխանության արարքը
Լիլիթ Շաբոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարԼիլիթ Շաբոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
ՀԱԿ-ը կոչ է անում վճռականորեն ընդվզել եւ դիմակայել Հայաստանում բռնատիրական կարգերը վերականգնելու փորձերինՀԱԿ-ը կոչ է անում վճռականորեն ընդվզել եւ դիմակայել Հայաստանում բռնատիրական կարգերը վերականգնելու փորձերին
Կարասին. ՌԽԶ-ի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանք էԿարասին. ՌԽԶ-ի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանք է
Տավուշի մարզի չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելու գործընթացը ժամանակավորապես կասեցվել է. քաղաքագետՏավուշի մարզի չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելու գործընթացը ժամանակավորապես կասեցվել է. քաղաքագետ
Զատուլին. Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների գտնվելու անհրաժեշտությունը Զատուլին. Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների գտնվելու անհրաժեշտությունը "հավասար է զրոյի"
ԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանը մտադիր չէ վերսկսել ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի ամբողջական իրագործումըԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանը մտադիր չէ վերսկսել ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի ամբողջական իրագործումը
ԵԱՀԿ գործող նախագահն ուղեւորվում է Հարավային ԿովկասԵԱՀԿ գործող նախագահն ուղեւորվում է Հարավային Կովկաս
ԱԺ պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում. Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգությունը չի կարելի կորցնել, եւ այդ հարցը չպետք է անուշադրության մատնվիԱԺ պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում. Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգությունը չի կարելի կորցնել, եւ այդ հարցը չպետք է անուշադրության մատնվի
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
ԶԼՄ. սկսվել է օկուպացված Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացըԶԼՄ. սկսվել է օկուպացված Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը
Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման և դաժան վերաբերմունքի վերաբերյալ փաստաբանների հայտարարության փաստի առնչությամբ անհապաղ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի. ԹաթոյանՍամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման և դաժան վերաբերմունքի վերաբերյալ փաստաբանների հայտարարության փաստի առնչությամբ անհապաղ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի. Թաթոյան
Փասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ կանցկացնիՓասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ կանցկացնի
ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհուրդը Հաագայում կայացած նիստում միաձայն բանաձեւ է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհուրդը Հաագայում կայացած նիստում միաձայն բանաձեւ է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ
Ֆրանսիան խորհրդատվության համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանինՖրանսիան խորհրդատվության համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին
Տասմագամբետովը հրաժարվել է օգտագործել Տասմագամբետովը հրաժարվել է օգտագործել "սառեցում" հասկացությունը՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Սոբհանի. Տարածաշրջանի երկրների սահմանների անխախտելիության հարցում Իրանի Սոբհանի. Տարածաշրջանի երկրների սահմանների անխախտելիության հարցում Իրանի "կարմիր գծերը" փոփոխություն չեն կրել
Դեսպան. Իրանը չի կարող դեմ լինել սեփական տնտեսական կայունության ամրապնդմանը և Արցախից փախստականների խնդիրների լուծմանն ուղղված Հայաստանի ջանքերինԴեսպան. Իրանը չի կարող դեմ լինել սեփական տնտեսական կայունության ամրապնդմանը և Արցախից փախստականների խնդիրների լուծմանն ուղղված Հայաստանի ջանքերին
Իրանի դեսպանը հավաքական Արեւմուտքին խորհուրդ է տվել հրաժարվել Հայաստանին իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձերիցԻրանի դեսպանը հավաքական Արեւմուտքին խորհուրդ է տվել հրաժարվել Հայաստանին իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձերից
ԱԺ պատգամավոր. Հայաստանում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն դաժան ծեծի ենթարկելԱԺ պատգամավոր. Հայաստանում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն դաժան ծեծի ենթարկել
ԱԱԾ-ը և ՔԿ-ը խուզարկություններ են իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկումԱԱԾ-ը և ՔԿ-ը խուզարկություններ են իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում
Զինկոմը բժշկական կենտրոնի տնօրենի հետ համատեղ կեղծ ախտորոշումներ է «վաճառել» զորակոչիկներինԶինկոմը բժշկական կենտրոնի տնօրենի հետ համատեղ կեղծ ախտորոշումներ է «վաճառել» զորակոչիկներին
ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանում սկսվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներըՄԱԿ արդարադատության միջազգային դատարանում սկսվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները
Փորձագետ. Հայաստանի գործող իշխանությունները ստում են՝ նշելով Բաքվին անարժանապատիվ զիջումների այլընտրանքի բացակայությունըՓորձագետ. Հայաստանի գործող իշխանությունները ստում են՝ նշելով Բաքվին անարժանապատիվ զիջումների այլընտրանքի բացակայությունը
ԻՊ թիկունքում կանգնած է եղել և կանգնած է Թուրքիան. ԱԺ պատգամավորԻՊ թիկունքում կանգնած է եղել և կանգնած է Թուրքիան. ԱԺ պատգամավոր
Փակեք Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ քննարկումները․Էդմոն Մարուքյանի կոչըՓակեք Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ քննարկումները․Էդմոն Մարուքյանի կոչը
Թաթոյանը զուգահեռներ է անցկացրել Հայաստանի ներկայիս իշխանությունների և Թուրքիայի գործողությունների միջև՝ Հայոց ցեղասպանության ժխտման հարցումԹաթոյանը զուգահեռներ է անցկացրել Հայաստանի ներկայիս իշխանությունների և Թուրքիայի գործողությունների միջև՝ Հայոց ցեղասպանության ժխտման հարցում
ՔԿ. Հասարակական տրանսպորտում ՔՊ խմբակցության պատգամավորին վիրավորած քաղաքացին ձերբակալվել էՔԿ. Հասարակական տրանսպորտում ՔՊ խմբակցության պատգամավորին վիրավորած քաղաքացին ձերբակալվել է
ReflectSpace պատկերասրահում բացվում է ReflectSpace պատկերասրահում բացվում է "Առաջ, հետո. մտորումներ Հայոց ցեղասպանության մասին" ցուցահանդեսը
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանը քննադատել է Ռուսաստանին և ՀԱՊԿ-ինԳԴՀ-ում ՀՀ դեսպանը քննադատել է Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին
Իշխանական պատգամավոր. Հայաստանը ժողովրդավարական է, թե՝ ոչ, Freedom House-ը չի որոշում Իշխանական պատգամավոր. Հայաստանը ժողովրդավարական է, թե՝ ոչ, Freedom House-ը չի որոշում 
Փաշինյանն ակնկալում է առաջիկայում Իռլանդիայի նոր վարչապետի հետ հանդիպում և համագործակցության ընդլայնում Երևանի և Դուբլինի միջևՓաշինյանն ակնկալում է առաջիկայում Իռլանդիայի նոր վարչապետի հետ հանդիպում և համագործակցության ընդլայնում Երևանի և Դուբլինի միջև
Ղազախստանի նախագահին ներկայացվել են Մատենադարանում պահվող հայերեն եւ օտարալեզու, այդ թվում՝ հայատառ ղփչաղերեն ձեռագրերըՂազախստանի նախագահին ներկայացվել են Մատենադարանում պահվող հայերեն եւ օտարալեզու, այդ թվում՝ հայատառ ղփչաղերեն ձեռագրերը
ՔՊ քարտուղար. ՔՊ քարտուղար. "Ցեղասպանություն" բառից հրաժարվելու հարց մեր օրակարգում չկա
Հայաստանի քննչական կոմիտեն հերքում է վարկածը, թե՝ ՊՆ Հայաստանի քննչական կոմիտեն հերքում է վարկածը, թե՝ ՊՆ "Ուրալի" վթարը հրահրված է եղել կրակոցներով
ՀՀ նախագահը պատմական է համարել Ղազախստանի առաջնորդի այցը ԵրևանՀՀ նախագահը պատմական է համարել Ղազախստանի առաջնորդի այցը Երևան
Ադրբեջանը, այսպես կոչված, «բնապահպանական մտահոգությունները» օգտագործում է որպես գործիք՝ քաղաքական դրդապատճառներովԱդրբեջանը, այսպես կոչված, «բնապահպանական մտահոգությունները» օգտագործում է որպես գործիք՝ քաղաքական դրդապատճառներով
Երևանն ու Աստանան դարձան քույր քաղաքներԵրևանն ու Աստանան դարձան քույր քաղաքներ
Արեւելագետ. Իրանն Իսրայելին պատասխանեց ասիմետրիկ՝ դրանով իսկ բարձրացնելով էսկալացիայի նշաձողը Մերձավոր ԱրեւելքումԱրեւելագետ. Իրանն Իսրայելին պատասխանեց ասիմետրիկ՝ դրանով իսկ բարձրացնելով էսկալացիայի նշաձողը Մերձավոր Արեւելքում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով
Դաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններումԴաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններում
Քաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համարՔաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համար
Քաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջևՔաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջև