Արմինֆո. Ղարաբաղի վերաբերյալ Ռիչարդ Միլսի հայտարարությունը հեռացող դեսպանի հայտարարություն է: Այդ մասին հայտարարել է վարչապետի պշատոնակատար Նիկոլ Փաշինյանը` լրագրողների հետ զրույցում մենկաբանելով «գրավյալ տարածքները վերադարձնելու՚ անհրաժեշտության վերաբերյալ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունը:
«Մենք բազմիցս արտահայտել ենք մեր դիրքրոոշումը ղարաբաղյնա հիմնախնդրի կարգավորման նկատմամբ, և չեմ կարծում, որ այն փոխվել է՚, - հավաստիացրել է Փաշինյանը: Օրերս Լյուքսեմբուրդգում իր ելույթում արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն, իր հերթին, հավաստիացրել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և անվտանգությունը մեր գլխավոր առաջնահերթություններն են։ «Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ է՝ կարգավորման գործընթացում իր որոշիչ ձայնով, և պետք է առավել անմիջական ներգրավվածություն ունենա։ Եվ մենք, իհարկե, դրա մասին խոսում ենք՚, - նշել է արտգործնախարարը։
Հիշեցնենք, որ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը EVN-ի հետ հարցազրույցում ուշագրավ հայտարարություն է արել: Մասնավորապես, խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներին մասին, նա շեշտադրում է կատարել «օկուպացված տարածքները՚ վերադարձնելու անհրաժեշտությանը: «Հակամարտության կարգավորումն անհնար է առանց օկուպացված տարածքների որոշակի մասը վերադարձնելու: Օկուպացված տարածքները վերադարձնելու հարցը մադրիդյան սկզբունքների հիմնարար կետերից մեկն է՚, ասել է դիվանագետը: Նա տարակուսանք է հայտնել այն փաստի առնչությամբ, որ Հայաստանում այդ թեմայի շուրջ, գործնականում, հանրային քննարկում չկա: «Երբ ես նոր էի ժամանել Հայաստան, ապա հայտնաբերեցի, որ հայերի մեծ մասը կտրականապես դեմ է օկուպացված տարածքների վերադարձին: Ինձ թվում է, որ մենք հետ քայլ ենք կատարում: Իմ կառավարությունը տարիներ շարունակ կարծել է, որ այդ տարածքներն ի սկզբանե վերցվել են հետագայում «հող` խաղաղության դիմաց՚ բանաձևի շրջանակում օգտագործելու նպատակով: Ես շատ զարմացա, երբ հայտնաբերեցի, որ այդ բանաձևը Հայաստանում հանրային աջակցություն չի գտնում՚, - հայտարարել է դիվանագետը:
Նա նաև ընդգծել է, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմն էլ ավելի ամրապնդեց հայերի այդ դիրքորոշումը: «Այժմ ավելի դժվար է լինելու հարցի լուծումը, սակայն դաժան իրականությունն այն է, որ ամեն մի կարգավորում պահանջում է օկուպացված տարածքների որոշակի մասի վերադարձ՚, - ընդգծել է դիվանագետը: Նա նաև կարծիք է հայտնել, որ ստատուս-քվոն այլևս չի բխում Հայաստանի շահերից, քանզի փակ սահմանների և սահմանափակ մարդկային և նյութական ռեսուրսների պայմաններում կոռուպցիոն ռիսկերը մեծանում են: «Կոռուպցիան ծնվում և բարգավաճում է ոչ այն պատճառով, որ մարդիկ վատն են, այլ` որովհետև դրա համար կան համապատասխան պայմաններ՚, - նշել է ԱՄՆ դիվանագետը: