Arminfo.info


 Չորեքշաբթի, 17 Հոկտեմբերի 2018 13:06
Ալեքսանդր Ավանեսով

Վարչապետի պաշտոնակատար. սպորտը պետական առանձնահատուկ նշանակություն, նույնիսկ կարելի է ասել՝ ազգային անվտանգության հետ առնչություն ունեցող ոլորտ է

Վարչապետի պաշտոնակատար. սպորտը պետական առանձնահատուկ նշանակություն, նույնիսկ կարելի է ասել՝ ազգային անվտանգության հետ առնչություն ունեցող ոլորտ է

Արմինֆո.Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող նախարար Լևոն Վահրադյանին համատեղ աշխատանքի համար: Շնորհավորելով նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ նա նախկինում նախարարի կարգավիճակում երկար աշխատել է և տիրապետում է ոլորտի խնդիրներին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ թե′ երիտասարդության, թե′ սպորտի ոլորտում առկա է մեծ ներուժ, որը լիարժեք իրացնելու համար պետք է առավել արդյունավետ մոտենալ խնդիրներին, այն է՝ ոգեշնչել մեր մարզիկներին, պայմաններ ստեղծել, որպեսզի այդ ոգևորությունը դառնա կոնկրետ արդյունք և ըստ արժանվույն գնահատել արձանագրված արդյունքները:

 

«Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ սպորտը պետական առանձնահատուկ նշանակություն, նույնիսկ կարելի է ասել՝ ազգային անվտանգության հետ առնչություն ունեցող ոլորտ է, որովհետև ամեն անգամ, երբ Հայաստանի դրոշը և օրհներգը հնչում են համաշխարհային  մարզական ասպարեզներում, դա լրջորեն բարձրացնում է մեր երկրի հեղինակությունը՝ դրանից բխող մյուս արդյունքներով: Իհարկե, դա այսբերգի  երևացող կողմն է, և այդ ամենը հնարավոր չի լինի, եթե չկարողանանք պատշաճ մակարդակի վրա դնել մանկապատանեկան սպորտը, մեր դպրոցներում ֆիզկուլտուրայի դասավանդումը:

 

Եթե այս տրամաբանությամբ նայենք, սպորտը,  ֆիզկուլտուրան  և առողջ ապրելակերպը արդեն շատ ավելի լայն իմաստով են ազգային անվտանգության խնդիր, առավել ևս  21-րդ դարում: Կարծում եմ, որ մենք պետք է մտածենք ոչ միայն մարզական նվաճումների մասին, այլև արձանագրենք, որ մարզական նվաճումներն առավել հավանական են դառնում այն ժամանակ, երբ հնարավորինս մեծ թվով մարդիկ են զբաղվում սպորտով և ֆիզկուլտուրայով: Այնպես որ սա իսկապես ռազմավարական ուղղություն է, և մեր խնդիրները ռազմավարական են: Մենք գիտենք, որ հնարավորությունների սահմանափակումներ ունենք, բայց մեր ընթացիկ ժամանակաշրջանի ամենաառանցքային քաղաքական իմաստն այն է, որ մենք ընդլայնում ենք և պիտի ընդլայնենք մեր երկրի, մեր ժողովրդի համար հնարավորի սահմանները: Դա թերևս մեր ամենամեծ քաղաքական առաքելությունն է»- իր խոսքում նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարը հաջողություն է մաղթել Գաբրիել Ղազարյանին և հույս հայտնել, որ կառավարության գործունեությունը կնպաստի Հայաստանում առողջ ապրելակերպի խթանմանը, ֆիզկուլտուրայի և սպորտի հանրահռչակմանը, ինչպես նաև հանրային, քաղաքական, մարզական, մշակութային կյանքին երիտասարդության ակտիվ մասնակցությանը, որովհետև երիտասարդությունն ազգային ներուժի ամենակարևոր կրողն է, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ ներուժը իրացվի և կոնկրետ արդյունքներ արձանագրի:

 

Գաբրիել Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին վստահության համար և նշել, որ նախարարությունն ունի մշակված մի շարք ծրագրեր՝ վարչապետի պաշտոնակատարի նախանշած ուղղություններով սպորտի և երիտասարդության ոլորտի զարգացումը խթանելու համար:

 

Վարչապետի պաշտոնակատարն իր աջակցությունն է հայտնել ոլորտի զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացմանը՝ անդրադառնալով  անհրաժեշտ ֆինանսավորման հարցին: «Մարդիկ բնականորեն և հասկանալիորեն ունեն ու պիտի ունենան պահանջներ կառավարությունից: Այդ պահանջները լիարժեք չի լինի իրագործել, եթե քաղաքացիները նույնպիսի պահանջկոտությամբ չվերաբերվեն իրենց հարկային պարտավորություններին: Սա շատ կարևոր եռանկյունի է, որովհետև այն քաղաքացին, ով արդարացիորեն պահանջում է կառավարությունից որոշակի լուծումներ, նաև ինքը պետք է լինի այդ լուծումների մասնակից, որովհետև եթե ինքը  պատշաճ հարկերը վճարում է, իր պահանջատիրությունն ավելի է մեծանում: Իհարկե, մենք պետք է ապահովենք, որ քաղաքացին վստահ լինի, որ իր վճարած հարկերը չեն գողացվում, չեն մսխվում: Նկատի ունեմ, որ այս բոլոր հարցերը պետք է լուծենք համագործակցությամբ», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ նոր ժամանակներն աշխատանքի ժամանակներ են, աղքատության և աղքատությունից բողոքելու ժամանակներ չեն. «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի խրախուսենք աշխատանքը, այդ թվում՝ պրոֆեսիոնալ սպորտը, որպեսզի սպորտը և դրա արդյունքները կարողանան ոգևորել նաև ուրիշներին, իսկ դա անելու համար պետք է երկրում աշխատող, հարկերը պարտաճանաչ վճարող քաղաքացիների թիվը հնարավորինս մեծ լինի: Մեր խնդիրն է այնպես անել, որպեսզի այդ վճարված հարկերը չգողացվեն և ծախսվեն առավել արդյունավետ: Զարգացումն այն է, երբ մեզնից յուրաքանչյուրն իր բաժին աշխատանքն է անում, և ես համոզված եմ, որ դուք ձեր բաժին աշխատանքը կանեք»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություններ են ընթանումՆարեկ Կարապետյանի տանը խուզարկություններ են ընթանում
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է ՎրաստանՀայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Վրաստան
Հայաստանն ու Իրանն   օրակարգում  քննարկել են  Երկկողմ հարաբերությունները Հայաստանն ու Իրանն օրակարգում քննարկել են Երկկողմ հարաբերությունները
Դավիթ Գևորգյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնիցԴավիթ Գևորգյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից
ՊԵԿ նախկին ղեկավար․ Լիպարիտ Դրմեյանի դեմ հրապարակային հարձակումը պատահական չէՊԵԿ նախկին ղեկավար․ Լիպարիտ Դրմեյանի դեմ հրապարակային հարձակումը պատահական չէ
ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբ
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըRate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
Հայաստանում կհայտնվի գորգերի թանգարան Հայաստանում կհայտնվի գորգերի թանգարան 
Թուրքական ռադիոկայանը զրկվել է լիցենզիայից՝ այն բանից հետո, երբ հյուրերից մեկն օգտագործել է Թուրքական ռադիոկայանը զրկվել է լիցենզիայից՝ այն բանից հետո, երբ հյուրերից մեկն օգտագործել է "հայոց ցեղասպանություն" եզրույթը
Պետդումայում պատասխանել են ՀԿԵ-ի շահագործման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՊետդումայում պատասխանել են ՀԿԵ-ի շահագործման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը
Սահմանների կառավարման ոլորտում համալիր բարեփոխումները Հայաստանի կողմից իրականացվող լայնածավալ ծրագրի մի մասն են. Արփինե ՍարգսյանՍահմանների կառավարման ոլորտում համալիր բարեփոխումները Հայաստանի կողմից իրականացվող լայնածավալ ծրագրի մի մասն են. Արփինե Սարգսյան
ՀԾԿՀ-ում քննարկվել են հանրային ենթակառուցվածքների տարածական տվյալների ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերըՀԾԿՀ-ում քննարկվել են հանրային ենթակառուցվածքների տարածական տվյալների ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերը
Նախարար․ Նոր կենսաչափական համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականի աշնանը Նախարար․ Նոր կենսաչափական համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականի աշնանը 
Փաստաբան․ Ամենայն հայոց կաթողիկոսի գործով առաջին դատական նիստը նշանակված է օգոստոսի 7-ին Փաստաբան․ Ամենայն հայոց կաթողիկոսի գործով առաջին դատական նիստը նշանակված է օգոստոսի 7-ին 
Նազելի Բաղդասարյանն ավարտում է իր աշխատանքը Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարի պաշտոնումՆազելի Բաղդասարյանն ավարտում է իր աշխատանքը Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարի պաշտոնում
Վարչապետը նշել է բանակում ինքնասպանությունների հիմնական պատճառներըՎարչապետը նշել է բանակում ինքնասպանությունների հիմնական պատճառները
Ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են անհետ կորած 14-ամյա պատանունՈստիկանության աշխատակիցները հայտնաբերել են անհետ կորած 14-ամյա պատանուն
Փաշինյան. Հայաստանի և Մարոկկոյի միջև ձևավորվել են ջերմ բարեկամական հարաբերություններ ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրաՓաշինյան. Հայաստանի և Մարոկկոյի միջև ձևավորվել են ջերմ բարեկամական հարաբերություններ ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա
10.9 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է10.9 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Հայաստանի օմբուդսմենը հաստատել է ավելի վաղ հոսպիտալացված զինծառայողի հոգեկան վիճակին առնչվող խնդիրների առկայությունըՀայաստանի օմբուդսմենը հաստատել է ավելի վաղ հոսպիտալացված զինծառայողի հոգեկան վիճակին առնչվող խնդիրների առկայությունը
Քանի դեռ չկա ձևավորված այլընտրանք, հանրաքվեի հարց դրված չէ . ՓաշինյանՔանի դեռ չկա ձևավորված այլընտրանք, հանրաքվեի հարց դրված չէ . Փաշինյան
Փաստաբան․ Արմեն Աշոտյանի նկատմամբ բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքովՓաստաբան․ Արմեն Աշոտյանի նկատմամբ բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով
Կառավարությունը խոստացել է 15 օրվա ընթացքում քննարկել վարորդական իրավունքից զրկվածների դիմումներըԿառավարությունը խոստացել է 15 օրվա ընթացքում քննարկել վարորդական իրավունքից զրկվածների դիմումները
Աշոտյանը առաջարկեց, որ ընդդիմությունը ստեղծի երկու խորհրդարանական քննիչ հանձնաժողովԱշոտյանը առաջարկեց, որ ընդդիմությունը ստեղծի երկու խորհրդարանական քննիչ հանձնաժողով
Կառավարությունն ընդունեց Գագիկ Ծառուկյանի կնքված ձեռնարկությունների աշխատակիցներինԿառավարությունն ընդունեց Գագիկ Ծառուկյանի կնքված ձեռնարկությունների աշխատակիցներին
ՀՀ կառավարությունը 179 միլիոն դրամ կհատկացնի «Վարչաֆեստ 2026» փառատոնը Սևանա լճի ափին անցկացնելու համարՀՀ կառավարությունը 179 միլիոն դրամ կհատկացնի «Վարչաֆեստ 2026» փառատոնը Սևանա լճի ափին անցկացնելու համար
Քրիստինա Վարդանյան. Երևանի քաղաքապետարանի կանաչապատման ծրագիրը քաղաքին արժեցել է 212 միլիոն դրամ և 10,000 չորացած տնկիՔրիստինա Վարդանյան. Երևանի քաղաքապետարանի կանաչապատման ծրագիրը քաղաքին արժեցել է 212 միլիոն դրամ և 10,000 չորացած տնկի
Օգոստոսին Սևանա լճի շուրջ կանցկացվի երկօրյա սիրողական հեծանվավազքՕգոստոսին Սևանա լճի շուրջ կանցկացվի երկօրյա սիրողական հեծանվավազք
Իրանագետ. Բաքվի՝ իր հզորության մասին քարոզչությունը թաքցնում է երկրի անկարողությունը սեփական բնակչությանը ջրով ապահովելու հարցումԻրանագետ. Բաքվի՝ իր հզորության մասին քարոզչությունը թաքցնում է երկրի անկարողությունը սեփական բնակչությանը ջրով ապահովելու հարցում
Անօրինական միգրացիա կազմակերպելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններինԱնօրինական միգրացիա կազմակերպելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին
Հայ մարզիկների մասնակցությունը Բաքվում կայանալիք հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությանը չէր կարող տեղի ունենալ նորմալ պայմաններում. պատգամավորՀայ մարզիկների մասնակցությունը Բաքվում կայանալիք հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությանը չէր կարող տեղի ունենալ նորմալ պայմաններում. պատգամավոր
Green Rock-ը և Hyatt-ը ստորագրեցին համաձայնագիր Հայաստանում առաջին Hyatt Regency հյուրանոցի վերաբերյալ և անցկացրին հիմնարկեքի պաշտոնական արարողությունըGreen Rock-ը և Hyatt-ը ստորագրեցին համաձայնագիր Հայաստանում առաջին Hyatt Regency հյուրանոցի վերաբերյալ և անցկացրին հիմնարկեքի պաշտոնական արարողությունը
Սննդային թունավորման նոր դեպք է բացահայտվել Լոռու մարզի հանրային սննդի օբյեկտումՍննդային թունավորման նոր դեպք է բացահայտվել Լոռու մարզի հանրային սննդի օբյեկտում
Ներքին գործերի և պաշտպանության նախարարները կվերանշանակվեն. վարչապետՆերքին գործերի և պաշտպանության նախարարները կվերանշանակվեն. վարչապետ
Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 49-րդ նստաշրջանի փոխնախագահՀայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 49-րդ նստաշրջանի փոխնախագահ
"Քաղաքացիական պայմանագիրը" որոշել է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնների թեկնածուներին
«Ռեֆորմիստներ»․ Հայաստանը կարող է մնալ ԵԱՏՄ-ում և միաժամանակ դառնալ Եվրոպական տնտեսական գոտու անդամ«Ռեֆորմիստներ»․ Հայաստանը կարող է մնալ ԵԱՏՄ-ում և միաժամանակ դառնալ Եվրոպական տնտեսական գոտու անդամ
Չի ցանկացել՝ չի շնորհավորել․ Փաշինյանը մեկնաբանել է Պուտինի շնորհավորանքի բացակայությունըՉի ցանկացել՝ չի շնորհավորել․ Փաշինյանը մեկնաբանել է Պուտինի շնորհավորանքի բացակայությունը
Փաշինյան․ Եթե Հայաստանի հարցը շուտով չլուծվի, ապա կարելի է համարել, որ սա ԵԱՏՄ-ի վերջի սկիզբն էՓաշինյան․ Եթե Հայաստանի հարցը շուտով չլուծվի, ապա կարելի է համարել, որ սա ԵԱՏՄ-ի վերջի սկիզբն է
Գլխավոր դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին ղեկավարից բռնագանձել 193 անշարժ գույքԳլխավոր դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին ղեկավարից բռնագանձել 193 անշարժ գույք
ԱԺ կառավարող խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը կարող է գլխավորել խորհրդարանի առողջապահության հարցերի հանձնաժողովըԱԺ կառավարող խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը կարող է գլխավորել խորհրդարանի առողջապահության հարցերի հանձնաժողովը
Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ 2-րդ նախագահից բռնագանձել 22 անշարժ գույքԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ 2-րդ նախագահից բռնագանձել 22 անշարժ գույք
Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը Marriott International-ին կոչ է արել հեռացնել օկուպացված Շուշի և Ստեփանակերտ ուղևորությունների վերաբերյալ առաջարկներըԱրցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը Marriott International-ին կոչ է արել հեռացնել օկուպացված Շուշի և Ստեփանակերտ ուղևորությունների վերաբերյալ առաջարկները
ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Գագիկ Ծառուկյանին պատկանող 75 անշարժ գույքՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Գագիկ Ծառուկյանին պատկանող 75 անշարժ գույք
Գլխավոր դատախազություն․  2026 թվականի առաջին կիսամյակում վերադարձվել է շուրջ 6,7 մլրդ դրամԳլխավոր դատախազություն․  2026 թվականի առաջին կիսամյակում վերադարձվել է շուրջ 6,7 մլրդ դրամ
«Արթուր Թարխանյան կենտրոնը» դատապարտել է Զվարթնոց օդանավակայանի հին մասնաաշենքի պահպանության իրավական կարգավիճակը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնությունը՝ այն  քանդելու նպատակով«Արթուր Թարխանյան կենտրոնը» դատապարտել է Զվարթնոց օդանավակայանի հին մասնաաշենքի պահպանության իրավական կարգավիճակը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնությունը՝ այն  քանդելու նպատակով
Ազգային արդարադատության նախկին նախարար. Բյուրեգավանում, Արզնիում և Նուռնուսում խմելու ջրում հայտնաբերվել են բակտերիաներ, որոնք հանդիսանում են ֆեկալական աղտոտվածության ցուցիչներԱզգային արդարադատության նախկին նախարար. Բյուրեգավանում, Արզնիում և Նուռնուսում խմելու ջրում հայտնաբերվել են բակտերիաներ, որոնք հանդիսանում են ֆեկալական աղտոտվածության ցուցիչներ
ՀՀ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2026 թվականի առաջին կեսին Շիրակի մարզում աճել է հատկապես ծանր հանցագործությունների թիվըՀՀ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2026 թվականի առաջին կեսին Շիրակի մարզում աճել է հատկապես ծանր հանցագործությունների թիվը
ՀՀ փոխվարչապետը հրաժեշտ տվեց Ֆրանսիայի դեսպանինՀՀ փոխվարչապետը հրաժեշտ տվեց Ֆրանսիայի դեսպանին
Վերլուծաբան. Երևանի և Մոսկվայի միջև շարունակվող լարվածությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի կողմից նոր սահմանափակող միջոցառումներիՎերլուծաբան. Երևանի և Մոսկվայի միջև շարունակվող լարվածությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի կողմից նոր սահմանափակող միջոցառումների
Հայաստանում բացահայտվել է անչափահաս տղայի և նրա հոր մասնակցությամբ մարդկանց թրաֆիքինգի դեպքՀայաստանում բացահայտվել է անչափահաս տղայի և նրա հոր մասնակցությամբ մարդկանց թրաֆիքինգի դեպք
Կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտե. Արա Նախշքարյանը կալանավորվել է ընտրակաշառքի հետ կապված քրեական գործովԿոռուպցիայի դեմ պայքարի կոմիտե. Արա Նախշքարյանը կալանավորվել է ընտրակաշառքի հետ կապված քրեական գործով
Հայ ըմբիշները բարձր դիրքեր են պահպանում Բաքվում ընթացող աշխարհի առաջնությունումՀայ ըմբիշները բարձր դիրքեր են պահպանում Բաքվում ընթացող աշխարհի առաջնությունում
«Ուժեղ Հայաստան». Ռուբինյանը, դեռևս չստանձնելով Հայաստանի խորհրդարանի ղեկավարի պաշտոնը, արդեն որոշել է սահմանափակել լրատվամիջոցների գործունեությունը օրենսդիր մարմնում«Ուժեղ Հայաստան». Ռուբինյանը, դեռևս չստանձնելով Հայաստանի խորհրդարանի ղեկավարի պաշտոնը, արդեն որոշել է սահմանափակել լրատվամիջոցների գործունեությունը օրենսդիր մարմնում
Հայաստանում գտնվող ռուս դիվանագետները մասնակցեցին ժողովրդագրության առաջին ամառային դպրոցի բացմանըՀայաստանում գտնվող ռուս դիվանագետները մասնակցեցին ժողովրդագրության առաջին ամառային դպրոցի բացմանը
Մարդու իրավունքների պաշտպան. Գարեգին Բ-ի դեմ քրեական գործը խարան է հայ ազգի յուրաքանչյուր ներկայացուցչի համարՄարդու իրավունքների պաշտպան. Գարեգին Բ-ի դեմ քրեական գործը խարան է հայ ազգի յուրաքանչյուր ներկայացուցչի համար
Հայաստանի պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ ժամկետային զինծառայողի ծեծի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանըՀայաստանի պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ ժամկետային զինծառայողի ծեծի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը
Օմբուդսմենն ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպանինՕմբուդսմենն ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպանին
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըIDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
Ֆրանսիայի դեսպանն ավարտում է առաքելությունը ՀայաստանումՖրանսիայի դեսպանն ավարտում է առաքելությունը Հայաստանում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ