Արմինֆո. «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին է մասնակցելու: Հոկտեմբերի 17-ին «Ազատություն՚ ռադիոկայանին այդ մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` չբացառելով ընտրություններին ՔՊ մասնակցությունը «Իմ քայլը» դաշինքի ձրաչափով։ «Դեռ վերջնական որոշում չի կայացվել, չնայած դեռ քաղաքապետի ընտրությունների ժամանակ էր կարծես որոշում կայացվել, որ պետք է «Իմ քայլը» դաշինք լինի», - ասել է վարչապետի պաշտոնակատարը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք «Ելք»-ի իր գործընկերները կլինեն այդ դաշինքում, Փաշինյանն ասել է. «Չեմ կարծում, որովհետև, ասացի, որ Երևանի ավագանու ընտրությունների ֆորմատով...»։