Արմինֆո. Հայաստանի ներկայիս իշխանությունները համարում են, որ այժմ նրանց համար շատ բարենպաստ պահ է և շտապում են ընտրությունների, վնասելով երկրի ժողովրդավարությանը և ժողովրդավարական գործընթացներին:
Այս մասին երկրի խորհրդրանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ՊՆ նմախկին ղեկավար Վիգեն Սարգսյանն Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ քաղաքական բանակցությունների ընթացքում: Նրա խոսքերով, այդ շտապողականոթյունը քաղաքական ուժերին կխանգարի պատշաճ կերպով նախապատրաստվել ընտրություններին: Անդրադառնալով ԸՕ նախագծին, նա նշել է, որ փաստաթուղթը չի արտացոլում կառավարության ծրագրի տրամաբանությունը: Միևնույն ժամանակ, Սարգսյանը նշել է, որ ՀՀԿ-ն դեռ չի որոշել իր դիրքորոշումը փաստաթղթի առումով, ընդգծելով, սակայն, որ այն մտահոգիչ է:
Ընդհանրապես, կարծում եմ, որ ԸՕ- ի հապճեպ բարեփոխումը հայեցակարգային սխալ է: Այդպես է գտնում նաև Վենետիկի հանձնաժողովը, որը պնդում է, որպեսզի ընտրությունները տեղի ունենան որոշ ժամանակ անց, ԸՕ ընդունումից հետո: Ես սկզբում համոզված էի, որ փաստաթուղթը շտապորեն ներկայացնելով խորհրդարանին, կառավարությունը փորձում է հանրության շրջանում տպավորություն ստեղծել, որ իր խոստումը կատարել է: Այսինքն, խոստացել է ԸՕ-ն բարեփոխել, մենք արեցինք, բայց խորհրդարանն այն չընդունեց: Իսկ այսօր Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո հասկացա, որ ճիշտ եմ», - ասել է Սարգսյանը: