Արմինֆո.Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների թիրախը որոշակի ոլորտներ և ընկերություններ են, խոսքը ոչ մեծ ծավալի առևտրային հարաբերությունների մասին չէ: Այդ մասին հոկտեմբերի 16-ին Երևանում հայտարարել է է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք Հայաստանը կարող է ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնվել՝ նկատի ունենալով Իրանի հետ համագործակցությունը, հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել ԻԻՀ դեմ:
<Բայց հայկական, ադրբեջանական և վրացական ընկերությունները, որոնց հետ անցած շաբաթ հնարավորություն եմ ունեցել զրուցելու, պետք է իմանան, թե ովքեր են իրենց իրանցի գործընկերները: Այո, մենք կոչ ենք անում առևտրատնտեսական հարաբերություններ չունենալ իրանական որոշ կառույցների և ընկերությունների հետ, քանի որ այդ ձեռնարկությունները կարող են պատժամիջոցների դաշտում հայտնվել: Եվ ամերիկացի պաշտոնատար անձինք, ովքեր զբաղվում են ամերիկյան պատժամիջոցների հարցերով, մոտ ժամանակներս, ամենայն հավանականությամբ նոյեմբերին, նախատեսում են այցելել տարածաշրջան՝ ամերիկյան, ադրբեջանական և վրացական ընկերությունների հետ այդ հարցի շուրջ առավել մանրամասն զրույցի համար>,- ասել է Քենթը: