Արմինֆո.Այսօր կարևոր օր է Հայաստանի քաղաքական կյանքում, հոկտեմբերի 16-ին կառավարության արտահերթ նիստում նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, Հայաստանի Հանրապետությունն անցում է կատարում նոր, պատմական փուլի, որը պետք է ամրագրի ոչ բռնի, <թավշյա հեղափոխության> ձեռքբերումները: <Բայց այդ մասին ես հանդես կգամ այսօր երեկոյան>,- նշել է կառավարության ղեկավարը՝ չճշտելով հայտարարության էությունը: Սակայն, ակնհայտ է, որ խոսքը ՀՀ վարչապետի հրաժարականի մասին է:
Ավելի վաղ France 24-ին հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները երկրում կկայանան մոտավորապես հոկտեմբերի 9-10-ը, հետևաբար՝ վարչապետը պետք է հրաժարական տա մինչև հոկտեմբերի 16-ը: <Բարգավաճ Հայաստան> կուսակցությունն արդեն հայտարարել է վարչապետի պաշտոնում իր թեկնածուին առաջադրելուց հրաժարվելու մտադրության մասին: Կառավարության ղեկավարին իրենց աջակցությունն են հայտնել նաև Հանրապետական կուսակցության 16 նախկին և ներկայիս անդամներ: Եթե 14 օրվա ընթացքում Ազգային ժողովը երկու անգամ կառավարության ղեկավար չի ընտրում, օրենքի ուժով խորհրդարանը ցրվում է: