Արմինֆո.Հանրապետության տարածքում հոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-17-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ անձրև, հոկտեմբերի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 5-6 աստիճանով:
Երևան քաղաքում հոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: