Արմինֆո. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինային։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Արցախի նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են Եվրոպա-Արցախ կապերին վերաբերող հարցեր։
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Եվրոպայի հետ փոխգործակցությունն Արցախի արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից է՝ բարձր գնահատելով Յարոմիր Շտետինայի ներդրումը դրա զարգացման գործում: