Արմինֆո. Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը պատրաստակամություն հայտնեց աշխատել բոլոր այն որակյալ մասնագետների հետ, ովքեր ունեն մասնագիտական հմտություններ և պատրաստ են ծառայել Հայաստանին:
Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Մարությանը հոկտեմբերի 13-ի երդմնակալության արարողությունից հետո, դա չի նշանակում, որ կրճատումներ կամ պաշտոնաթողություններ չեն լինի: «Մենք կհարգենք մասնագետներին, մեծ փորձ և ինստիտուցիոնալ հիշողություն ունեցող մարդկանց», - ասաց նա:
Լրագրողների այն հարցին, թե Կամո Արեյանը մնալու է փոխքաղաքապետի պաշտոնում, Ա. Մարությանը պատասխանեց. «Վստահեցնում եմ, որ դուք կիմանաք բոլոր փոփոխությունների մասին»: Այս առումով նա ընդգծել է, որ խոսքը գնում է ինչպես նոր, այնպես էլ հին անունների մասին, որոնք շուտով կսկսեն աշխատել Երևանի քաղաքապետարանում: