Արմինֆո.Հոկտեմբերի 12-ին Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովում ՖՄԿ գլխավոր քարտուղար է ընտրվել Ռուանդայի արտգործնախարար Լուիս Մուշիկիվաբոն: Հավելենք, որ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար առաջադրվել էին կազմակերպության գործող գլխավոր քարտուղար Միկայել Ժանի և Ռուանդայի արտգործնախարարի թեկնածությունները:
Լուիս Մուշիկիվաբոյի թեկնածությունն առաջադրել էր Աֆրիկյան պետությունների միությունը: