Արմինֆո. Հայ–ռուսական միացյալ զորքերի խմբավորումը պատրաստ է լուծել իրեն առաջադրված խնդիրները։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը։
Նրա ասելով, խմբավորումը կոչված չէ մասնակցելու մարտական գործողությունների Արցախում` վերջինի նկատմամբ ագրեսիայի դեպքում, սակայն պատրաստ է կատարել իրեն տրված առաջադրանքները: «Դժվար է ասել, թե հատկապես ինչ առաջադրանք, քանի որ մենք չենք կարող գուշակել, թե ինչպես կզարգանա իրավիճակը: Եթե պետք լինի, որպեսզի միացյալ խմբավորումը մասնակցի գործողությունների, այն պատրաստ է՚, - ընդգծել է գեներալը: