Արմինֆո. ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերի 20-ին կուղևորվի Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան: Այդ մասին Բոլթոնը գրել է Twitter-ի իր էջում:
«Հոկտեմբերի 20-ին ես կմեկնեմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան՝ հանդիպելու իմ պաշտոնակիցների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ` առաջ մղելու ամերիկյան շահերը անվտանգության մի շարք հարցերում», - գրել է Բոլթոնը: