Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարել են «Ֆրանսիայի Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» անվանումով մեկ նամականիշով գեղաթերթիկը:
Այնուհետև Կարեն Դեմիրճյանի անվան մարզհամերգային համալիրում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը, որին մասնակցելու համար Հայաստանում են ՖՄԿ 80-ից ավելի երկրների պատվիրակություններ։ 17-րդ գագաթնաժողովի մեկնարկից առաջ ՖՄԿ անդամ երկրների ղեկավարները լուսանկարվել են: