Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է հրաժարական տալ մինչև հոկտեմբերի 16-ը: Այդ մասին նա հայտարարել է France24-ի հետ հարցազրույցում:
«Ըստ էության, նախապես կարող եմ ասել, որ արտահերթ ընտրությունները տեղի կունենան, ամենայն հավականությամբ, դեկտեմբերի 9-10-ին` պլյուս-մինուս մի քանի օր: Եվ դրա համար ես պետք է հրաժարական տամ մինչև հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում»,- նշել Նիկոլ Փաշինյանը: Նրա հրապարակած սցենարի համաձայն, իր հրաժարականից հետո Ազգային ժողովը երկու անգամ վարչապետ չի ընտրում, ինչից հետո խորհրդարանը օրենքի ուժով արձակվում է, և հայտարարվում են արտահերթ ընտրություններ: