Արմինֆո. Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար է նշանակվել Գաբրիել Ղազարյանը, ով նախկինում գլխավորել է այդ գերատեսչությունը: Հոկտեմբերի 10-ին կառավարության նիստում այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա ասելով, ինքն արդեն միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին համապատասխան հրամանագիր ստորագրելու համար:
Հիշեցնենք, որ Գաբրիել Ղազարյանը պորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար էր նշանակվել 2016 թվականի դեկտեմբերի 28-ին: Գերատոսչության ղեկավարի պաշտոնը նա զբաղեցրել է 2014 թվականից մինչև 2016 թվականի սեպտեմբերը: