Արմինֆո.Կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում Գնել Սանոսյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզպետ, Անդրեյ Ղուկասյանը՝ Լոռու մարզպետ, իսկ Տրդատ Սարգսյանը՝ Վայոց Ձորի մարզպետ:
Հիշեցնենք, որ կառավարության հոկտեմբերի 4-ի նիստում գործադիրի որոշմամբ պաշտոնանկ էին արվել ՀՅԴ-ական եւ ԲՀԿ-ական վեց մարզպետները: Աշոտ Սիմոնյանն ազատվել էր Արագածոտնի մարզպետի պաշտոնից, Հրանտ Մարգարյանը՝ Լոռու, Արագած Սաղաթելյանը՝ Վայոց ձորի, Գագիկ Միրիջանյանը՝ Արմավիրի, Իշխան Սաղաթելյանը՝ Գեղարքունիքի, Կարեն Համբարձումյանը՝ Սյունիքի մարզպետների պաշտոններից:
Այսօրվա նշանակումներից հետո թափուր են մնում Արագածոտնի, Արմավիրի եւ Սյունիքի մարզպետների պաշտոնները: