Արմինֆո.Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովում կստորագրվի մի բանաձև, որտեղ կլինեն հակամարտությունների վերաբերյալ ձևակերպումներ:
Այսպես, հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում Ֆրանկոֆոնիայի ԱԳՆ նախարարների խորհրդի 35-րդ նիստի շրջանակներում, պատասխանելով հարցին, թե արդյոք գագաթնաժողովում կլինի ղարաբաղյան խնդրի վերաբերյալ զեկույց-բանաձև, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ասաց. «Գագաթնաժողովում կստորագրվեն 6 որոշումներ, այդ թվում նաև մեկ քաղաքական, որտեղ կլինի ձևակերպում»:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Երևանում գագաթաժողովի կարևորագույն ձեռքբերումներից մեկը կլինի թվային տնտեսության համապատասխան ցանցի ստեղծումը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հպարտություն է հայտնել նաև այն հանգամանքի կապակցությամբ, որ չնայած երկրում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներին, Հայաստանը դրսևորեց քաղաքական կամք այս միջոցառումը հնարավորինս լավագույն կերպով կազմակերպելու համար: Միևնույն ժամանակ, Մնացականյանը արագորեն ավելացրել է, որ կազմակերպման լիարժեք գնահատականը կարող է տրվել միայն այն ավարտին հասցնելուց հետո:
Սակայն Մնացականյանը համոզմունք է հայտնել, որ այս իրադարձությունը ցույց տվեց, որ Երևանը, որպես հաջորդ իրադարձություն, կարող է, օրինակ, կազմակերպել օլիմպիական խաղերը կամ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստերից մեկը:
ՀՀ նախարարը նաև նշել է աֆրիկյան երկրների հետ համագործակցության զարգացման կարևորությունը, նշելով, Ֆրանկոֆոնիան լավ հարթակ է փոխգործակցության համար, ինչը թույլ է տալիս ավելի ակտիվ լինել Աֆրիկյան մայրցամաքում և աշխատել բոլոր աֆրիկյան երկրների հետ: Այս համատեքստում նա հայտարարել է, որ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի գրեթե բոլոր աֆրիկյան երկրների հետ: Սակայն, նրա գնահատմամբ, դիվանագիտական հարաբերություններ ունենալը մի բան է, իսկ դրանք զարգացնելը`բոլորովին այլ բան: