Արմինֆո. Երևանում Ձերբակալվել է գործարար Սամվել Մայրապետյանը: Այդ տեղեկությունը ԱրմԻնֆո-ին հաստատել են Հատուկ քննչական ծառայությունում` հրաժարվելով հաղորդել ձերբակալության պատճառները:
Հավելենք, որ Սամվել Մայրապետյանը Հ2 հեռուստաընկերության սեփականատերն է, բաժնեմաս ունի «Տոյոտա Երևան» ընկերությունում, ինչպես նաև Երևանում էլիտար շենքերի շինարարություն է իրականացնում: