Արմինֆո. Գոյություն ունի միայն մեկ իրատեսական հեռանկար` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորում բանակցությունների ճանապարհով: Այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը «Իզվեստիայում՚ հրապարակված հարցազրույցում` անդրադառնալով Հայաստանի նոր իշխանությունների օրոք ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր հեռանկարներին առնչվող հարցին:
Նրա ասելով, անվտանգությամբ, կայունությամբ և զարգացմամբ ադրբեջանցի և հայ ժողովուրդների կենսական շահագրգռվածությունը բանակցային գործընթացի հիմքն է ու քաղաքական շարժիչը: Նրա ասելով, ԵԱՀԿ Մինսկի խմբի հնամանախագահության ընդհանուր գծի հունում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ կայացված որոշումների շրջանակում Ռուսաստանը ձգտում է անել հնարավորինը` աջակցելու հակամարտող կողմերին հասնելու խաղաղ պայմանավորվածությունների: «Մեր այդ դիրքորոշումն անփոփոխ է: Այն արձանագրված է ՌԴ արտաքին քաղաքականության հայեցակարգում և հաստատվել է երկու երկրների ղեկավարների հետ Վլադիմիր Պուտինի վերջին հանդիպումների ընթացքում՚, - ամփոփել է Կարասինը: